Դեպի արև և լուսին տանող կախարդական աստիճան (լուսանկարներ)
Սան-Ֆրանցիսկոյի 16-րդ փողոցում է գտնվում հոյակապ գեղեցկություն ունեցող Tiled Steps նախագիծը։ Տեղի բնակիչներն հավաքվել ու ծածկել են բոլոր 163 աստիճանները արտասովոր գեղեցիկ և վառ մոզայկայով։ Եթե ձեզ դեռ թվում է, որ այստեղ ոչ մի զարմանալի բան չկա, սպասեք, թե երբ արևը մայր կմտնի, գրում է bigpicture.ru-ն։
Մոզայկայի հայելային մակերևույթը արտացոլում է աստիճանների վրա ընկնող լուսնի լույսը, իսկ արևածագի և մայրամուտի ժամանակ նախշերը բոցավառվում են։ 1.5 տարի է պահանջվել և 300 մարդու աշխատանք, որպեսզի ստեղծվի նման գեղեցկություն։
Աստիճանների վրա հնարավոր է տեսնել կենդանիների, թռչունների և ձկների պատկերներով նախշեր։ Այս նախագիծը հոյակապ օրինակ է, թե ինչ կարող են իրագործել իրար կողք կողքի ապրող մարդիկ, եթե նրանք մի նպատակ ունենան։