Ֆաբրեգաս. Գերմանիան ու Իտալիան կրկնօրինակում են Իսպանիայի խաղը
Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ Գերմանիայի ու Իտալիայի ընտրանիները սկսել են խաղալ «ֆուրիա ռոխայի» խաղաոճով:
«Կասկած չունեմ համաշխարհային ֆուտբոլի վրա Իսպանիայի հավաքականի ազդեցության վերաբերյալ: 2006-ից 2008 թվականների ընթացքում, երբ մենք սկսեցինք մեր ներկայիս ոճով խաղալ, չեմ հիշում որևէ հավաքականի, որը կփորձեր նույնկերպ գործել:
Եթե այդ ոճով ես խաղում, սակայն չես հաղթում, քեզ ոչ ոք չի կրկնօրինակի: Բայց երբ դու հաջողութան ես հասնում, մարդիկ սկսում են նմանակել քո տակտիկան: Իհարկե, Իսպանիային կրկնօրինակողների թվում է Գերմանիան և նույնիսկ Անտոնիո Կոնտեի գլխավորած Իտալիայի ընտրանին»,- ասել է Ֆաբրեգասը: