Սիլվիո Բեռլուսկոնիին սրտի վիրահատություն կկատարեն հունիսի 14-ին
Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի սրտի վիրահատությունը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի հունիսի 14-ին: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է քաղաքական գործչի բուժող բժիշկ Ալբերտո Ջանգրիլլոն:
«Բեռլուսկոնին հանգիստ է: Վիրահատությունը, հավանաբար, կկայանա հունիսի 14-ին` երեքշաբթի», - ասել է բժիշկը` պատասխանելով լրագրողի հարցին Միլանի San Raffaele հիվանդանոցից դուրս գալիս, ուր նախորդ երեքշաբթի հոսպիտալացվել էր իտալացի գործիչը:
Բուժող բժշկի խոսքով` վիրահատությունից հետո վերականգնողական բուժումը կտևի առնվազն մեկ ամիս:
Բեռլուսկոնին հոսպիտալացվել է արտային անբավարարության նոպայից օրեր անց: Բժշկի խոսքով` վիրահատությունը 4 ժամ է տևելու: