Aston Martin-ի և Red Bull-ի համատեղ հիպերքարը կզինվի 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչով
Aston Martin և Red Bull ընկերությունների համատեղ ներկայացրած նոր հիպերքարը կզինվի 1000 ձիաուժ հզորությամբ շարժիչով:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն` իր աղբյուրին հղումով, նախկինում AM-RB 001 անվանումով հայտնի նախագիծը այժմ ստացել է Nebula անվանումը, որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «միգամածություն»:
Հիպերքարը կհամալրվի 7 լիտր ծավալային, V12 ատմոսֆերային շարժիչով, որը մեկ րոպեում կկարողանա շուրջ 10 000 պտույտ կատարել: Ներկայում 7 լիտր ծավալային V12 շարժիչով համալրված է Aston Martin Vulcan մոդելը, որի հզորությունը կազմում է 800 ձիաուժ: