Lenovo-ն ներկայացրել է Moto Z շարքի առաջատար սմարթֆոնները (տեսանյութ)
Lenovo ընկերությունը, որը հանդիսանում է Motorola Mobility-ի սեփականատերը, Lenovo Tech World ցուցահանդեսին ներկայացրել է Moto Z շարքի առաջատար սմարթֆոնները: Այս մասին հայտնում է Корреспондент-ը` վկայակոչելով ընկերության պաշտոնական կայքը:
Նորագույն շարքում երկու սմարթֆոն է ներառված` Moto Z և Moto Z Force: Առաջինը համալրված է 5.5 դյույմ AMOLED էկրանով` 2560×1440 կետայնությամբ, իսկ սմարթֆոնի կորպուսի հաստությունը չի գերազանցում 5.2 մմ-ը:
Սարքավորման օպերատիվ հիշողության ծավալը կազմում է 4 Գբ, իսկ ֆլեշ-հիշողությանը` 32 Գբ: Հաղորդվում է, որ ցանկության դեպքում հիշողության ծավալը microSD քարտի օգնությամբ կարելի է ընդլայնել մինչև 2 Տբայթ:
Moto Z-ը 13 Մպ հիմնական տեսախցիկ է ստացել, ինչպես նաև 5 Մպ առջևի տեսախցիկ: Սարքավորումը ներկայանում է մատնահետքի սենսորով:
Moto Z Force սմարթֆոնը ներկայանում է գրեթե նույն բնութագրիչներով: Հիմնական տարբերությունը 21 Մպ տեսախցիկն է: