Պաղեստինցի տղան ստացել է Սարդ-մարդ մականունը՝ ճկունության համար (լուսանկարներ)
Գազայի հատվածում բնակվող 12-ամյա պաղեստինցի տղան ստացել է Սարդ-մարդ մականունը ակրոբատիկ հնարքների հանդեպ իր սիրո համար:
Ինչպես գրում է Lenta.ru-ն` Մուհամեդ էլ-Շեյխը «Սարդ-մարդու» հագուստով շրջում է փողոցներով ու ցուցադրում իր ճկունությունն ու առաձգական շարժումները:
Պաղեստինցին հույս ունի իր ճկունության շնորհիվ օրերից մի օր հայտնվել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, իսկ մինչ այդ կատարելագործում է իր հմտությունները: Մարզվելու համար տղային մարզասրահներ կամ մարզիչ անհրաժեշտ չէ: Նա ինքնուրույն է մարզվում`իր հնարքները կատարելով տանը, փողոցներում կամ լողափերին: