Լիվերպուլ-Բարսելոնա խաղի տոմսերը 4 ժամում սպառվել են
Նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում Լիվերպուլի ու Բարսելոնայի միջև նախատեսված ընկերական հանդիպման տոմսերը 4 ժամում սպառվել են,- հայտնում է «Liverpool Echo»-ն:
Օգոստոսի 6-ին «Ուեմբլի» մարզադաշտում կայանալիք խաղի տոմսերը վաճառքի էին հայնվել այսօր առավոտյան:
Տոմսերի գներն էին 26 ֆունտ մեծահասակների և 15 ֆունտ երեխաների համար, սակայն այժմ արդեն վաճառքն ավարտված է: