Ալավեսը վերադառնում է Պրիմերա
ՈւԵՖԱ-ի գավաթի 2001-2002 մրցաշրջանի եզրափակչի մասնակից «Ալավեսը» նվաճել են Իսպանիայի առաջնության ուղեգիր, որտեղ հանդես կգան 10 տարվա բացակայությունից հետո:
«Նումանսիային» 2:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Ալավեսը» Սեգունդայից կտեղափոխվի Պրիմերա:
Երկրորդ ուղեգիրը կարող է նվաճել «Լեգանեսը», սակայն «Գիմնաստիկ Տարագոնան» նրան զիջում է միայն մեկ միավոր:
Այսպիսով, երկրորդ ուղեգրի ճակատագիրը կարող է որոշել «Ալավեսը», որը եզրափակիչ տուրում կմրցի «Գիմնաստիկի» հետ: