ԱՄՆ-ում ձերբակալել են ամենաորոնվող հանցագործներից մեկին
ԱՄՆ-ի Դաշնային հետախուզական ծառայության կողմից որոնվող ամենավտանգավոր հանցագործներից մեկը ձերբակալվել է:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Լորա Այմիլերը:
Խոսքը Ֆիլիպ Պատրիկ Պոլիկարպիոյի մասին է, որն ապրիլին սպանել էր իր հղի ընկերուհուն՝ Լորեն Օլգինը:
Դրանից հետո նա փախել էր Լոս Անջելեսից: ՀԴԲ-ն նրան ներառել էր ամենաորոնվող հանցագործների ցանկում:
Այմիլերի խոսքով՝ Պոլիկարպիոն ձերբակալվել է Սան Դիեգոյում՝ ԱՄՆ-ն լքելու և Մեքսիկա մեկնելու փորձի ընթացքում:
Նշվում է, որ մինչ սպանությունը Պոլիկարպիոն արդեն «հանցավոր պատմություն» է ունեցել: 2001 թվականին նրան մեղադրել են զենքի կիրառմամբ բռնություն գործադրելու և այլ հանցագործությունների համար, սակայն հետագայում համաներվել էր: