Մորուք չունենալու պատճառով ԻՊ զինյալները Իրաքում 100 երիտասարդների են գերեվարել
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքում գերեվարել և բռնությամբ պահում է100 երիտաասարդների:
Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, քաղաքի մեծ մասը դեռ ահաբեկիչների վերահսկողության ներքո է:
Հաղորդվում է, որ զինյալները գերեվարվածներին մեղադրում են մորուք չունենալու համար: Հարյուրավոր երիտասարդների հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան:
Երկուշաբթի առավոտյան Բաղդադում իրաքյան բանակը հայտարարել է Անբար նահանգի մեծությամբ երկրորդ՝ Էլ Ֆալուջան ԻՊ-ից ազատագրելու գործողության մեկնարկի մասին:
Զորքի հարձակումը տեղի է ունենում Իրաքի օդուժի ու միջազգային կոալիցիայի մարտական ինքնաթիռների աջակցությամբ:
Այս պահին Իրաքի հատուկ ջոկատայինները մի քանի ուղղություններով առաջ են շարժվում դեպի քաղաքի կենտրոն, և շատ թաղամասերում դաժան մարտեր են ընթանում: