Գիտնականը հրկիզել է լողավազանը, ապա մարել այն (տեսանյութ)
YouTube-ի «Գիտությունը՝ բակում» (The Backyard Scientist) ալիքում ներկայացվել է նոր փորձարկման տեսանյութը. հայտնում է Gizmodo-ն:
Փորձարկում անողը որոշել է պարզել՝ կայրվի՞ արդյոք ջրով լի լողավազանը, եթե դրա մեջ դիէթիլային եթեր ավելացվի, և կկարողանա՞ արդյոք նա մարել կրակը՝ հեղուկ ազոտով:
Երկու մարտահրավերներն էլ հաջողությամբ իրականացվել են:
Նախագծի նախորդ հաջող փորձարկումների թվում եղել են ձմերուկների վրա հեղուկ մետաղե փամփուշտներով կրակելը և այրվող գնդակներով թենիսի խաղը: