Հայտնի է Մոնակոյի Գրան պրիի լավագույն ավտոարշավորդը
Ֆորմուլա 1-ի Մոնակոյի Գրան պրիում հաղթող էր դարձել «Մերսեդեսի» ավտոարշավորդ Լյուիս Հեմիլթոնը, ում հաջորդել էին Դանիել Ռիկիարդոն («Ռեդ Բուլ») և Սերխիո Պերեսը («Ֆորս Ինդիա»):
Ֆորմուլա 1-ի պաշտոնական կայքը Գրան պրիի լավագույն ավտոարշավորդ է ճանաչել Սերխիո Պերեսին:
Մեքսիկացին, ով 8-րդ դիրքից էր մեկնարկել, կարիերայում առաջին անգամ է պոդիուոմ բարձրացել: