Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր չէ Ուկրաինայի Ռադայի պատգամավոր դառնալ
Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ չի պլանավորում Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր դառնալ՝ նոր քաղաքական ուժի ստեղծման շրջանակներում, որի մասին հաղորդել էր Ուկրաինայի գլխավոր դատախազի նախկին տեղակալ Դավիդ Սակվերելիձեն:
Ավելի վաղ վերջինս հայտարարել էր նոր կուսակցության ստեղծման մտադրության մասին, որի գաղափարախոսներից մեկը լինելու է Սաակաշվիլին: Նրա խոսքով՝ կուսակցությունը կենտրոնանալու է փոքր ու միջին բիզնեսի վրա:
«Ամենասարսափելի երազում չէի ցանկանա տեսնել, որ ես Գերագույն ռադայի պատգամավոր եմ, սակայն ես կարծում եմ, որ մեր նպատակը Ուկրաինայի իշխանության նոր քաղաքական էլիտա բերելն է: Իրականում այդ ամենը ես չեմ կազմակերպում, ես դրա համար ժամանակ չունեմ»,-ասել է Սաակաշվիլին:
Սաակաշվիլիի նախաձեռնությամբ Ուկաինայում հակակոռուպցիոն ֆորում էր ստեղծվել: Դրա շրջանակներում նա հայտարարել էր, որ մտադիր է չեզոք շարժում սկսել՝ ահաբեկչության դեմ պայքարի համար:
Վրաստանի նախկին նախագահը, համաձայն Ուկրաինայի սահմանադրության, չի կարող Ռադայի պատգամավոր ընտրվել, քանի որ երկրում բնակվում է 5 տարուց պակաս: