Տագնապի պատճառով փակված Սպիտակ տունը վերսկսել է աշխատանքը
Սպիտակ տունը տագնապ հայտարարելուց հետո արդեն վերադարձել է նորմալ աշխատանքին. տեղեկացնում է gazeta.ru-ն. ԱՄՆ նախագահի նստավայրի ցանկապատից կասկածելի իր էին նետել, ինչից հետո տագնապ էր հայտարարվել:
Այդ մասին հայտարարել է գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ տղամարդը մետաղե իր է նետել Սպիտակ տան հյուսիսային դարպասից:
Գաղտնի ծառայության աշխատակիցներն անմիջապես ձերբակալել են նրան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սպիտակ տունը փակվել է կասկածելի փաթեթի պատճառով: