Ռաշֆորդը երկարաձգեց պայմանագիրը Մանչեսթեր Յունայթեդի հետ
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնել է հարձակվող Մարկուս Ռաշֆորդի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
Ինչպես տեղեկացնում է մանչեսթերցիների պաշտոնական կայքը, 18-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020 թվականը՝ մեկ տարով այն երկարաձգելու հնարավորությամբ:
Նախորդ մրցաշրջանում Ռաշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 11 հանդիպման, խփել 5 գոլ ու կատարել 2 արդյունավետ փոխանցում: