Կաղամարները Ճապոնիայի լողափին ստեղծում են կախարդական պատկեր (լուսանկարներ)
Ամեն տարի գարնանը ճապոնական Տոյամա ծովածոցի ափին տեղի է ունենում բնության ամենագեղեցիկ երևույթներից մեկը: Լուսարձակող կաղամարները կախարդական կապույտ լույսով են ողողում գիշերային լողափը՝ ստեղծելով անկրկնելի մի տեսարան:
Ինչպես նշում է boredpanda.com կայքը, գիտնականներն առ այսօր չեն կարողանում պատասխանել այն հարցերին, թե ինչու են մանր կաղամարներն այդքան հազվադեպ դուրս գալիս լողափ և թե ինչ նպատակով են նրանք դա անում: