Դոնբասում բախումների ժամանակ 5 ուկրաինացի զինծառայող է զոհվել
Ուկրաինայի արևելյան Դոնբասի շրջանում, որտեղ հակաահաբեկչական գործողություններ են իրականացվում, անցյալ գիշեր մարտական գործողությունների ժամանակ 5 ուկրաինացի զինծառայող է զոհվել, 4-ը վիրավորվել են:
Ինչպես փոխանցում է УНИАН գործակալությունը` այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի վարչակազմի` հակաահաբեկչական գործողությունների հարցով ներկայացուցիչը:
Հակաահաբեկչական գործողությունների անցկացման տարածքում անցյալ օրվա ընթացքում ռուսամետ անջատողականները 30 անգամ կրակ են բացել ուկրաինացի զինծառայողների դիրքերին` Դոնեցկի, Լուգանսկի և Մարիուպոլի ուղղություններով: