8-ամյա տղային թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան` հայկական ազգանվան պատճառով
Ադրբեջանի իշխանությունները որոշել են Բաքվի «Հեյդար Ալիևի» անվան օդանավակայանից արտաքսել 8-ամյա տղային միայն նրա համար, որ երեխայի ազգանունը հայկական է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ինչպես նա նշել է` երեխայի մորը և խորթ հորը, որոնց ազգանունները ռուսական են, թույլ են տվել մուտք գործել Ադրբեջան, սակայն առանց երեխայի:
Տղայի՝ Ղուկաս Ռուբենի Վարդանյանի լուսանկարը սոցցանցում հրապարակել է երեխայի մայրը և գրել, որ երեխային թույլ չեն տալիս մտնել Ադրբեջան, թեև ծնողները ՌԴ քաղաքացիներ են: Նա նշել է նաև, որ սպասում են վերջնական որոշմանն ու անձնագրերը ստանալուն: