Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չեղյալ չի համարվել. ՀՖՖ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հերքել է այն տեղեկությունը, թե Հայաստանի ազգային հավաքականի և Էլ Սալվադորի ընտրանու միջև ընկերական հանդիպումը չեղյալ է հայտարարվել:
«Այսօր տեղեկություն էր տարածվել, որ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը չի կայանալու։ Կազմակերպիչները դժգոհ էին Հայաստան-Գվատեմալա հանդիպման տոմսերի վաճառքից և մտավախություն ունեին, որ հաջորդ հանդիպմանը հանդիսականների թիվը բավարար չի լինի մարզադաշտում։ Հանդիպման չեղարկման մասին հայտարարությունը արվել է թյուրիմացաբար՝ ելնելով տեխնիկական խնդիրներից, որոնք արդեն լուծվել են։ Հայաստան-Էլ Սալվադոր հանդիպումը կայանալու է։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան կոչ է անում ԱՄՆ-ում եւ հատկապես Լոս-Անջելեսում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին անպայման ներկա գնտվել հանդիպմանը և սատարել մեր հավաքականին։ Ձեր աջակցությունը շատ կարևոր է մեզ համար։»,- գրված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում: