Ռուսաստանցին կառուցել է Half-Life 2 վիդեոխաղի ոստիկանական անօդաչուի իրական տարբերակը (տեսանյութ)
Ռուսաստանցի վիդեոբլոգեր Վալենտին Դեմչենկոն ստեղծել է Half-Life 2 խաղի քաղաքային սկաների իրական տարբերակը:
Ինչպես ներկայացնում է Meduza-ն` Սարատովի բնակչի նախագիծն իրենից 80 սմ երկարությամբ անօդաչու սարք է ներկայացնում, որը նա հավաքել է երկու ամսում:
Անօդաչուն, որն արտաքնապես բավականին նման է վիդեոխաղի սկաներին, կարող է թռչել մինչև 11 րոպե: Դեմչենկոն մտադիր է նաև վիդեոհաղորդիչով տեսախցիկ ներկառուցել: