Բելխատովը պարտվեց Ռոզվույին
Լեհաստանի Առաջին դիվիզիոնի 33-րդ տուրում միմյանց հանդիպեցին հետնապահ ակումբները: «Բելխատովը» հյուրընկալվեց «Ռոզվույին» եւ պարտվեց 2:1 հաշվով:
Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ «Բելխատովի» կիսապաշտպան Աղվան Պապիկյանը դուրս եկավ փոխարինման 46-րդ րոպեին:
Այսպիսով, «Բելխատովը» Լեհաստանի Առաջին դիվիզիոնի 33-րդ տուրից հետո զբաղեցրեց առաջնության աղյուսակի 17-րդ հորիզոնականը: