ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի մրցակիցները` Ռումինիան և Մոնտենեգրոն պարտվեցին (տեսանյութ)
Ռումինիայի եւ Մոնտենեգրոյի հավաքականները, որոնք ԱԱ-2018-ի ընտրական փուլում Հայաստանի հետ ընդգրկված են նույն խմբում, այսօր ընկերական հանդիպումներ են անցկացրել:
Ռումինիայի ընտրանին Թուրինի «Օլիմպիկո դի Տորինո» մարզադաշտում պարտվեց Ուկրաինայի հավաքականին 3:4 հաշվով:
Մոնտենեգրոյի հավաքականն Անթալիայում նվազագույն հաշվով պարտվեց Թուրքիայի ընտրանուն:
Հավելենք, որ Հայաստանի ընտրանու մրցակիցներն են նաեւ Դանիայի, Լեհաստանի եւ Ղազախստանի հավաքականները:
Ռումինիա - Ուկրաինա՝ 3:4
Գոլերը՝ Տորժե (23), Ալիբեկ (74), Ստանչու (85) - Զոզուլյա (43), Զինչենկո (48), Կոնոպլյանկա (54), Յարմոլենկո (59)