Բոնդի նոր դերակատարին կընտրի պրոդյուսերը. ռեժիսոր Սեմ Մենդես
Ջեյմս Բոնդի մասին վերջին երկու ֆիլմերը նկարահանած ռեժիսոր Սեմ Մենդեսը մեկնաբանել է նոր ֆիլմի համար գլխավոր դերակատարի ընտրությունը:
«Մամուլում անընդհատ քննարկումներ են ընթանում, թե ով է լինելու հաջորդ 007 գործակալը, սակայն նոր Ջեյմս Բոնդի դերասանի ընտրությունը ժողովրդավարություն չէ», - Մենդեսին մեջբերում է BBC-ն:
Լրտեսական ֆիլմաշարի ռեժիսորն ընդգծել է, որ դա «X-factor շոուն չէ և ոչ էլ ԵՄ-ից դուրս գալու հանրաքվեն» և հանրային քննարկման առարկա չէ:
Մենդեսը տեղեկացրել է, որ Բոնդի հաջորդ դերասանին ընտրելու է ֆիլմի պրոդյուսեր Բարբարա Բրոկկոլին: