Միջազգային տիեզերակայանի վրա տեղակայվել է աշխարհում առաջին փչովի սենյակը (տեսանյութ)
Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) վրա փչվել է ավելի վաղ դրան կցված փչովի սենյակը, որն իր տեսակի մեջ առաջինն է աշխարհում ու ստեղծվել է ԱՄՆ-ի ազգային օդատիեզերական գործակալության՝ ՆԱՍԱ-ի մասնագետների կողմից:
Ինչպես նշում է The Telegraph-ը, BEAM կոչվող սենյակն ամբողջությամբ փչելու համար պահանջվել է 7 ժամ: Նշվում է, որ այն ՄՏԿ-ի տիեզերագնացների համար ծառայելու է որպես քնի ու հանգստի սենյակ:
Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ եթե ամեն ինչ հաջող ընթանա, ապա ապագայում BEAM-ի օրինակով կարող են ստեղծվել «տիեզերական հյուրանոցներ»:
Տեսանյութը կարող եք դիտել՝ այստեղ։