Ֆերգյուսոն. Վենգերն ակնառու մասնագետ է
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը պաշտպանել է Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին:
«Արսեն Վենգերը ֆանտաստիկ աշխատանք է կատարել: Այժմ շատերն են նրան քննադատում, սակայն ես հիանում եմ նրա կամքով: Նա երբեք չի կոտրվել երկրպագուների քննադատություններից:
Նա վստահ է իր ուժերին: Կարծում եմ, որ այն մարդիկ, ովքեր ի զորու են դիմակայել այսպիսի ճնշմանը, ակնառու մասնագետներ են:
Եթե խոսենք կայունության մասին, ապա Արսենը երբեք չի փոխել իր թիմի խաղաոճը»,- հայտարարել է Ֆերգյուսոնը: