Եվրոպայի Սուպերգավաթի հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին
Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի հաղթող ակումբներն ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում միմյանց կհանդիպեն օգոստոսի 9-ին,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ռեալը» «Սեւիլյային» կընդունի ներվեգական Տրոնհեյմ քաղաքի «Լերկենդալ» մարզադաշտում:
Հավելենք, որ Եվրոպայի 2017թ. Սուպերգավաթի եզրափակիչը տեղի կունենա Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում: