Բռնցքամարտի աշխարհի առաջնություն. Անուշ Գրիգորյանը կմրցի Վադա Մադոկայի հետ
Աստանայում շարունակվում է բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնությունը,- Հայաստանի Բռնցքամարտի Ֆեդերացիայի մամլո ծառայությունը:
Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը, ով իր առաջին մենամարտում հաղթել էր Ուկրաինան ներկայացնող Տատյանա Կոբուին, վաղը կանցկացնի իր 2-րդ մենամարտը:
1/8 եզրափակչի համար հայ մարզուհին կպայքարի Ճապոնիան ներկայացնող Վադա Մադոկայի հետ: