Հետազոտությունը բացահայտել է «ամենաթեյասեր» և «ամենասրճասեր» երկրները
Համաձայն Euromonitor International-ի հետազոտության՝ Ուզբեկստանի բնակչության մեծամասնությունը նախընտրում է թեյը, այն դեպքում, երբ Գվատեմալայում բնակչության 99,6% գերադասում է սուրճը, գրում է The Independent-ը:
Նման տվյալներ են պարունակվում «Թեյ, թե՞ սուրճ: Որ երկրներում են այս ըմպելիքները նախընտրում» հետազոտության մեջ:
Թեյի նկատմամբ կախվածություն ունեցող առաջատար երկրներն են Քենիան (99,2%), Ադրբեջանը (99,1%), Պակիստանը (99%), Չինաստանը (98,9%) և Եգիպտոսը (98,5%):
Սուրճին նախապատվություն տալիս են Դոմինիկյան Հանրապետությունում (99%), Բրազիլիայում և Էկվադորում (97,4%), Հունաստանում (96,8%), ինչպես նաև՝ Դանիայում (92,2%):
Ռուսաստանում բնակիչների 77,5%-ը նախընտրում է թեյ, 22,5%-ը՝ սուրճ: Մեծ Բրիտանիայում թեյի սիրահարները կազմում են 78,4%: