Իտալացիները BMW i8-ը վերածել են արվեստի գործի (լուսանկարներ)
BMW ընկերության իտալական ստորաբաժանումը սովորական BMW i8 մոդելը վերածել է ֆուտուրիստական մեքենայի` ներկայացնելով Futurism Edition հատուկ տարբերակը:
Ինչպես հայտնում է Tech insider-ը` BMW Italia ընկերությունը, տոնելով գերմանական կոնցեռնի գործունեության 50-ամյակը Իտալիայում, համագործակցելով միլանյան Garage Italia Customs ստորաբաժանման հետ, ստեղծել է i8-ի նորաոճ տարբերակը, որն ավելի շուտ արվեստի գործ է հիշեցնում:
Մեքենայի վրա պատկերված արվեստը կոչվում է Lampada ad Arco կամ «Փողոցային լույս» և իտալացի նկարիչ Ջակոմո Բալլայի գործերից է, որի բնօրինակը ցուցադրվում է Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում: