Պյոտր Պորոշենկոն Ջամալային Ուկրաինայի ժողովրդական արտիստուհու կոչում է շնորհել
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն «Եվրատեսիլ-2016» երգի մրցույթում հաղթած երգչուհի Ջամալային «Ուկրաինայի ժողովրդական արտիստուհու» պատվավոր կոչում է շնորհել: Այս մասին հայտնում է Gogetnews-ը` վկայակոչելով Պորոշենկոյի մամլո ծառայությունը:
«Ուկրիանային աջակցելու համար ոտքի է կանգնել ողջ աշխարհը, և այսօր հաճելի է, որ դա պարզապես աջակցություն չէր վերացական Ուկրաինային, այլ աջակցություն Ուկրաինային և Ղրիմին ու Ղրիմի թաթարներին: Քո երգը, որը պատմում է տատիկիդ պատմությունը, կառչում է սրտից և չես կարող չաջակցել, չքվեարկել ու չդառնալ Ղրիմի ազատագրման գործընթացի մասնակիցը», - ասել է Պորոշենկոն:
Նա նա տեղեկացրել է, որ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է հայտ ներկայացնել ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Ջամալային ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանի պատվավոր կոչում շնորհելու համար: