Հայտնի են «Եվրատեսիլ-2016» եզրափակիչ փուլ անցած մյուս 10 մասնակիցները
1.11
«Եվրատեսիլ-2016» քվեարկության արդյունքներով՝ եզրափակիչ անցած տասը երկրներն են՝ Լատվիա, Վրաստան, Բուլղարիա, Ավստրալիա, Ուկրաինա, Սերբիա, Լեհաստան, Իսրայել, Լիտվա, Բելգիա:
12.45
Նախքան քվեարկությունը համաեվրոպական երգի միջոցառումը վարողները հայտարարեցին՝ արտիստներն արեցին, ինչ կարող էին՝ հիմա ժամանակն է եկել քվեարկելու:
Հիշեցնենք, որ Երկրորդ կիսաեզրափակչի փուլը 18 երկրներից պետք է անցնի 10 մասնակից:
12.19
Երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի հեռարձակմանն ընդառաջ՝ eurovoix.com պաշտոնական կայքի խմբագիրները կանխատեսել են այսօրվա այն մասնակիցներին, որոնք կանցնեն եզրափակիչ փուլ:
Բոլոր չորս խմբագիրները նշել են Լատվիայի, Վրաստանի, Բելգիայի, Իսրայելի և Ավստրալիան ներկայացնող մասնակիցներին: Իսկ մյուս երկրները ներկայացնող մասնակիցների հարցում մասնագիտական կարծիքները, երբեմն, համընկնում են, երբեմն՝ ոչ:
23.37
Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում մեկնարկեց «Եվրատեսիլ-2016» համաեվրոպական երգի մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկայացնող երգչուհի Իվետա Մուկուչյանը, ով ներկայանում է Love Wave ստեղծագործությունը, այսօր մրցույթին չի մասնակցում: