Իտալացի դիզայների գծագրած նոր սուպեր զբոսանավը (լուսանկարներ)
Իտալացի դիզայներ Գաբրիել Տերուզին գծագրել է նոր սուպեր զբոսանավ, նորագույն հարմարավետություններով, գրում է dailymail.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ զբոսանավն ունի վեր խոյացած թառ, որում տեղակայված է մեծ ննջասենյակ: Այն թույլ կտա զբոսանավի տիրոջը վայելել հիանալի տեսարաններ:
Զբոսանավի վրա կա նաև լողավազան, ճաշելու համար նախատեսված տարածք: