Պոչետինոն երկարաձգեց պայմանագիրը Տոտենհեմի հետ
Լոնդոնի «Տոտենհեմը» երկարաձգել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ,- տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Լոնդոնցիների հետ 44-ամյա մասնագետի պայմանագիրը երկարաձգվել է երկու տարով եւ նախատեսված է մինչեւ 2021 թվականը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ արգենտինացին հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ: Մանչեսթերցիները ցանկանում էին Պոչետինոյի միջոցով փոխարինել Լուի վան Գալին: