Էդվարդ Միրզոյանի հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել
Երևանի պատվավոր քաղաքացի, մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր էվարդ Միրզոյանի ծննդյան 95-ամյակի առթիվ Կոմիտասի անվան պանթեոն են այցելել նրա հարազատները, երաժշտագետներ ու երաժշտասերներ:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։
Մեծանուն կոմպոզիտորի շիրիմին Երևանի քաղաքապետի անունից հարգանքի տուրք է մատուցել նաև քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Էդվարդ Միրզոյանի գործընկերները ներկաներին հուշեր են պատմել մեծանուն կոմպոզիտորի կյանքից: