CNN-ը ներկայացրել է «Աշխարհի լավագույն շինություն» անվանակարգի հավակնորդներին (լուսանկարներ)
Աշխարհում հայտնի «Բրիտանական ճարտարապետական արքայական ինստիտուտը» մրցանակ է սահմանել «Աշխարհի լավագույն շինություն» անվանակարգում, գրում է cnn.com-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ հայտեր են ներկայացվել 50 տարբեր երկրներից: Հաղթողը մեծ համբավ կվայելի ամբողջ աշխարհում, քանզի ճարտարապետական ինստիտուտը մեծ հեղինակություն ունի:
Սահմանափակումներ չկան ներկայացվող շինության չափի, բյուջեի և շահագործման նպատակի մասով, այսինքն՝ մեծ մասշտաբային ենթակառուցվածքները կարող են մրցել բնակելի շենքերի և ակադեմիական հաստատությունների հետ: