Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2016

«Հրազդան-ցեմենտ» ՓԲԸ-ին հարկային արտոնություններ տալուն համարժեք գործիքակազմ կկիրառվի նաև ողջ տնտեսական համակարգում. Ա. Մինասյան

0

Գազի և էլեկտրաէներգիայի սակագների հավանական նվազումը միանշանակ դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. ԱԺ-ում պատասխանելով Tert.am-ի հարցին, ասաց  ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ այս պահին խնդիր են դրել, որպեսզի սակագների իջեցման հիմնական մասն ուղղվի տնտեսության այն հատվածներին, որոնք ավելի մեծ արդյունք կտան:


«Այսինքն՝ այն ուղղություններին, որոնք ավելի մեծ մուլտիպլիկատիվ արդյունք կտան, որոնց աշխատանքի արդյունքում ավելի շատ զբաղված քաղաքացիներ կունենանք, ավելի շատ թողարկվող արտադրանք և ավելի ցածր ինքնարժեք: Սա է հիմա խնդիրը, որը քննարկվում է, և մենք հիմա փորձում են այնպես անել, որ կարողանանք հավասարապես օգտակար լինել բոլորին՝քաղաքացիներից սկսած ձեռնարկություններից վերջացրած»,- ասաց նա:


Ըստ նրա՝ այն կարող է օգտակար լիներ հատկապես թիրախային այն ձեռնարկությունների համար, որտեղ մեծ կշիռ է կազմում գազը կամ գազի բազայի վրա հիմնված էներգիայի արտադրումը:


Դիտարկմանը, որ հնարավոր է վերաշահարկվեն գործարանային այնպիսի հսկաներ, ինչպիսիք են «Նաիրիտը», «Վանաձորի քիմպրոմը» և այլն, որոնք մեծ պարտքեր են կուտակել հենց էներգետիկ ոլորտում,  նախարարն ասաց, թե այս պահին ուսումնասիրություններ են իրականացվում  ողջ տնտեսական համակարգի մասով:


«Մասնավորապես խոսքը գնում է պարտքային մեծ բեռի պայմաններում հնարավոր վերակառուցում իրականացնելու, և կազմակերպությունների պարտքը սեփական կապիտալի վերածելու մեխանիզմներ գործադրելու մասին: Մեխանիզմն առաջին հայացքից կարող է բարդ թվալ, բայց այն օգտակար է: Հիմա քննարկումներ իրականացնում ենք Կենտրոնական բանակի հետ և հուսամ՝ առաջիկայում կունենանք դրական արդյունքներ»,- ընդգծեց նա։

 

Ըստ Մինասյանի՝ հենց այս  վերակառուցման համակարգին է վերաբերում «Հրազդան-ցեմենտ» ընկերությանը հարկային արտոնություններ տալու օրինագիծը:


Պատասխանելով հարցին, թե որքանով է տեղավորվում հավասար մրցակցության տրամաբանության մեջ, որն առաջ էր քաշում Դաշնակցությունը, Արծվիկ Մինասյանն ասաց. «Լիովին տեղավորվում է, որովհետև, եթե «Հրազդան-ցեմենտ» գործարանը չունենանք, ապա կունենաք մենաշնորհային ոլորտ»:


Պնդմանը, թե այդ դեպքում ինչու մյուս կազմակերպություններին էլ չի ներվում, այլ միայն Միխայիլ Բաղդասարովի պարտքերն է ներվում , Արծվիկ Մինասյան արձագանքեց. «Մենք միայն խոսում ենք հարկային տույժերից ազատելու մասին, որևէ անձի չենք ներում: «Հրազդան-ցեմենտ» բաժնետիրական ընկերությունն այսօր հարկային գծով կուտակված մայր գումարի պարտքեր ունի և դրան գումարած տույժեր, և մենք միայն ազատում են տույժերից, իսկ մայր գումարը մնում է: Մենք որևէ բաժնետիրոջ չենք ազատում տույժից, որևէ անձի չենք ազատում: Հարցադրումը, թե ինչու մյուսների մասով էլ չենք անում՝ տեղին է, դրա համար ասում եմ, որ մենք ամբողջ տնտեսության մասով քննարկում ենք իրականացնում»,- ասաց նա:


Էկոնոմիկայի նախարարն ընդգծեց, որ Միխայիլ Բաղդասարովն այդ ընկերությունում այլևս բաժնետեր չէ, իսկ պարտքերը միայն նա չի կուտակել.« Միխայիլ Բաղդասարովն առանձին իր մեղքի բաժինն ունի, սակայն եթե շատ նման ընկերություններ մինչ այս փակվել են, ինչ է՝ թողենք, որ սա էլ փակվի՞»:


Նա նախագծի անցկացման կարևորությունը նշելու համար օրինակ բերեց: «Դուք  գրավ եք դրել ձեր բնակարանը, գումար եք վերցրել, գումարն անարդյունավետ եք ծախսել և  արդյունքում ստիպված եք ծախել ձեր բնակարանը, որտեղ ձեր մայրն ու ձեր ընտանիքի անդամներն են ապրում, և այն պետք է անցնի բանկի սեփականությանը,  բանկն էլ ուզում է վաճառել: Հիմա պետությունն ասում է՝ լսիր, հարգելի բանկ, եթե դու վաճառեցիր, այս մարդու ընտանիքի անդամները դուրս են մնում, բանկն էլ ասում է՝ շատ լավ, այդ դեպքում տույժերից ազատեք, թող մայր գումարը մնա, ինքը ընթացքում կփակի: Պետություն ասում է՝ շատ լավ, կգնամ այդ քայլին։ Հիմա դուք մեղադրո՞ւմ եք պետությանը, թե ինչու ձեր ընտանիքի անդամներին դրսում չի թողնում»:


Իսկ այն, որ մյուսների նկատմամբ անհավասար մոտեցում է, քանի որ շատ մեծ կամ փոքր ընտանիքներ են դրսում մնում, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, թե հենց դա էլ ասում էր, որ  ուսումնասիրություն են կատարում, որ ողջ տնտեսական համակարգում կիրառեն նմանատիպ գործիքներ:
 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин поздравил медицинских работников с профессиональным праздником


Спорт в России и мире
Москва

Спортивные достижения Ставрополья представят на выставке «Россия» в Москве


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Людмила Самсонова

Теннисистка Самсонова вышла в финал турнира в Хертогенбосхе


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Чувашия, Карелия и Удмуртия вошли в десятку лучших лесохозяйственных регионов





Путин в России и мире
Москва

Путин совершит на неделе региональную поездку и возложит цветы 22 июня


Лукашенко в Беларуси и мире
Минск

Лукашенко обратился к Рамафосе




123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире
Киев

Трамп назвал Зеленского «величайшим торговцем» и пообещал разобраться с траншами Киеву


Навальный в России и мире


Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Найк Борзов

Братья Грим и Найк Борзов выступят в Нижегородской области в День молодежи



Москва

Подмосковные бадминтонисты выиграли шесть медалей Игр БРИКС

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net