Ուելբեքը չի մասնակցի Եվրո-2016-ին
Լոնդոնի «Արսենալի» ու Անգլիայի հավաքականի հարձակվող Դենի Ուելբեքը ծնկի վնասվածքի պատճառով չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը:
Ինչպես տեղեկացնում է Goal.com-ը, 25-ամյա ֆուտբոլիստի ապաքինման համար անհրաժեշտ կլինի 3-5 ամիս:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում Ուելբեքը մասնակցել է 11 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի ու երկու արդյունավետ փոխանցման հեղինակ: