Բարաք Օբաման պատմական այց կկատարի Հիրոսիմա
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այս ամիս կայցելի Հիրոսիմա՝ դառնալով առաջին գործող նախագահը, որ կայցելի 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային հարվածի ենթարկված ճապոնական քաղաք: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Այցը տեղի կունենա Ասիա ուղևորության շրջանակում։
1945 թվականի օգոստոսի 6-ին Հիրոսիմայի ռմբակոծման հետևանքով զոհվել է 140 հազար մարդ:
Ջիմի Քարթերն այցելել է Հիրոսիմա, բայց նախագահության ժամկետի ավարտից հետո:
«Նախագահը պատմական այց կկատարի Հիրոսիմա վարչապետ (Սինձո) Աբեի հետ՝ առանց միջուկային զենքի աշխարհում խաղաղության և անվտանգության հետամուտ լինելու իր շարունակական հանձնառությունն ընդգծելու համար»,- ասված է Օբամայի մամուլի քարտուղարության տարածած հայտարարությունում: