Мы в Telegram
Добавить новость
123ru.net
Tert.am (hy)
Май
2016

Ափսոս են երեխեքը. Արցախյան պատերազմի զոհ Արթուր Հակոբյանի մայր

0

Եռաբլուր պանթեոնում այսօր որդու՝ Արթուր Հակոբյանի շիրիմին էր այցելել մայրը՝ Վերժինե Հովհաննիսյանը:

 

«Առավոտ շուտ թոռնիկս զանգել է Մոսկվայից, շնորհավորել պապայի տոնը: Իրա տղան էլ ասում ա՝ տատի ջան անպայման կգնաս չէ՞ Եռաբլուր, ասեցի՝ հա բա ոնց, կգնամ՝ կշնորհավորեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց մայրը։

 

Աչքերը թաց նա պատմեց,որ որդին ընդամենը 22 տարեկան էր, երբ սպանվեց Օմարի լեռնանցքում՝ 94թ-ի մարտի 16-ին: «Կյանքը չհասցրեց վայելել, բայց արդեն թոռնիկ ունի, Արթուր Հակոբյան՝ 22-ամյա պապիկի անունն է … նորից վերածնվեց: Տղան որ ծնվեց, դեռ մի տարեկան չկար, երբ գնաց զինվորագրվեց, այսօր արդեն 24 տարեկան է որդին՝ Գոռը, իսկ ինքը չկա»,-ասաց մայրը:

 

Վերժինե Հովհաննիսյանի խոսքով՝ տղան ամենուր լավագույնն էր՝ դպրոցում, ապա ինստիտուտում և հանկարծ սկսեց խանդավառվել 88-ի շարժումով, դարձավ ակտիվ մասնակից ու մի օր էլ եկավ ու ասաց, որ գնում է ռազմաճակատ։

 

«Բոլորը զարմանում էին, ոնց ենք թողնում էտպես ոգևորված գնա ցույցերին, բարեկմներս  ասում էին երեխուն հետ պահի, մի թող խորանա, բայց չկարողացա: Ինքը լավագույներն էր, աչքի էր ընկնում ամեն ինչով»,- ասաց նա:

 

Զոհվածի մայրը նշեց, թե տղան գերազանց էր սովորել, հետո դպրոցն ավարտել էր 1990թ-ին, ընդունվել «Պոլիտեխնիկ»–ի կիբեռնետիկայի բաժին ու միաժամանակ 88թ-ի շարժմանն ակտիվ մասնակցություն ուներ:

 

«Մասիվի 159 դպրոցում էր սովորում բոլոր երեխաներին ինքն էր կազմակերպում, իջեցնում էր Ազատության հրապարակ, հետո էլի հանում էր Մասիվ, պատասխանատվությունը մեծ էր: Խոսում էինք վրան, ասում էինք մի արա, դու քո դասերով զբաղվի, բայց եթե մի մարդ իրա գործը սիրում է, չի լսի, հնարավոր չի հետ պահել»,- ասաց նա:

 

Արդեն ինստիտուտի երրորդ կուսրում էր եղել, երբ պատերազմը սկսել էր: «Ես ... զգում էինք, որ պետք ա գնա: Ամուսնացել էր, երեխա ուներ, երևի զգում էր, անընդհատ շտապում էր, ամեն ինչը արագ-արագ հասցնում էր: 92թ-ին ծնվեց տղան՝ Գոռը, դեռ մի տարեկան չկար, եկավ ասեց, որ գնում է: Համաձայն չէինք, ասում էինք դեռ սովորում ես,  երեխա ունես, համոզում էինք, որ դեռ կհասցնես ծառայել, բայց չէ, ասեց «չէ, բա որ հիմա էլ չգնամ, ե՞րբ պետք ա գնամ»: Գնաց Զինկոմիսարիատ, էնտեղ էլ անգամ ասել էին, թե դեռ կարաս քո  ուսումը շարունակես, հետո կգաս, ասեց՝ չէ»,– պատմեց մայրը:

 

Արթուր Հակոբյանը ծառայության է գնացել 1992-ի դեկտեմբերի 13-ին, սկզբում Ներքին գործերի 10/33 զորամասում է ծառայել, հետո գնացել է առաջնագիծ: «94 թ-ի մարտի 16-ին Օմարի  լեռնանցքում, Քելբաջարում: Մասնակցել է Լաչինի ազատագրմանը, շատ պարգևներ ունի իմ տղան: Այդքան փոքր տարիքում արժանացավ նախագահի կողմից Արցախի «Արիության  մեդալ»-ի՝ հետմահու, Ներքին գործերի նախարության կողմից սխրագործության  մեդալ շնորհեցին»,- պատմեց մայրը: 

 

Վերժինե Հովհաննիսյանի խոսքով՝ մարտի 16-ին որդին Օմարի լեռնացքի առաջնածի հենակետերից մեկում է եղել, երբ հրամանատարը վիրավորվել էր. «Գիշերվա ժամը 4-ին ընկերների պատմելով գիտեմ, ուղղաթիռով իջել էին նրանք, առաջնագծում ինքը բոյ էր տվել, ընկերները պատմում էին, թե ինչ կրակ էր բաց թողնում դրանց վրա: Հրամանատարը՝ Հեթանոս Գագոն ա եղել, խրամատում վիրավոր է եղել, Արթուսս էլ, որ վիրավում է, ասում է  Արթուրին իջեցնեք անպայման, երեխա ունի՝ մեղք ա, բայց արյունքամ է լինում ...»:

 

Որպես որդեկորույս մայր՝ Վերժինե Հովհաննիսյանի ցանկությունը մեկն է՝ այլևս երբեք ոչ մի հայ չզոհվի սահմանին։ «Էս ապրիլյան պատերազմը իմ բոլոր ցավերը վեր հանեց, ամեն մի զոհի հետ իմ զոհը վերապրեցի, ամեն զոհի ցավն իմ ցավն եմ համարում: Ինչքա՞ն կարելի է, ինչի՞ պետք է էսքան ջահել զոհեր տանք, մինչև ե՞րբ, ես շատ եմ ցավում, ափսոս են երեխեքը»: 

 

 

 

 






Загрузка...


Губернаторы России
Москва

Собянин: Благодаря модернизации театры Москвы создают уникальные декорации


Спорт в России и мире
Москва

Более 1 тыс человек стали участниками циркового шествия на выставке «Россия»


Загрузка...

Все новости спорта сегодня


Новости тенниса
Матс Виландер

Экс первая ракетка мира Виландер оценил шансы Паолини на победу в финале «Ролан Гаррос»


Загрузка...


123ru.net – это самые свежие новости из регионов и со всего мира в прямом эфире 24 часа в сутки 7 дней в неделю на всех языках мира без цензуры и предвзятости редактора. Не новости делают нас, а мы – делаем новости. Наши новости опубликованы живыми людьми в формате онлайн. Вы всегда можете добавить свои новости сиюминутно – здесь и прочитать их тут же и – сейчас в России, в Украине и в мире по темам в режиме 24/7 ежесекундно. А теперь ещё - регионы, Крым, Москва и Россия.


Загрузка...

Загрузка...

Экология в России и мире
Москва

Байрактар: Турция и Россия определили дальнейшие шаги по проекту "газового хаба"





Путин в России и мире
Москва

Путин: в ядерную доктрину РФ могут быть внесены изменения


Лукашенко в Беларуси и мире



123ru.netмеждународная интерактивная информационная сеть (ежеминутные новости с ежедневным интелектуальным архивом). Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net.

Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам объективный срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть — онлайн (с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии).

123ru.net — живые новости в прямом эфире!

В любую минуту Вы можете добавить свою новость мгновенно — здесь.





Зеленский в Украине и мире

Навальный в России и мире
Москва

Гражданку Кыргызстана арестовали по обвинению в угрозах судье и прокурору, отправившим за решетку Навального



Здоровье в России и мире


Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России






Загрузка...

Загрузка...



Оркестр

Оркестр штаба Тихоокеанского флота сыграл на фоне Бурейской ГЭС



Москва

Онлайн: удмуртский праздник Гербер отмечают на выставке «Россия» в Москве

Друзья 123ru.net


Информационные партнёры 123ru.net



Спонсоры 123ru.net