Չին աղջիկը կորցնում է մազերի մի հատվածը, երբ փորձում է եգիպտացորենը ուտել էլեկտրական պտուտակահանի օգնությամբ (տեսանյութ)
Չինացի աղջիկը, ով փորձել է եգիպտացորենը ուտել էլեկտրական պտուտակահանի օգնությամբ, դեռ երկար կզղջա համացանցում տարածված մարտահրավերն ընդունելու համար, գրում է mirror.co.uk-ը:
Պարբերականի փոխանցմամբ՝ այդ գործողության արդյունքում նա կորցրել է մազերի մի հատվածը:
Բժիշկներն ասել են, որ աղջկա մազերը կվերականգվեն, սակայն դա բավական երկար կտևի: