Բալոտելին փոխվել է. Միլանի փոխնախագահ Ադրիանո Գալիանի
Իտալական «Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին կարծում է, որ թիմի հարձակվող Մարիո Բալոտելին փոխել է իր բնավորությունը:
«Ի գիտություն բոլորի՝ Բալոտելին փոխել է իր բնավորությունը: «Ֆրոզինոնեի» դեմ խաղից 15-20 րոպե անց նա ինձ զանգահարել եւ ներողություն է խնդրել չիրացված 11 մետրանոցի համար:
«Ֆրոզինոնեի» դեմ հանդիպումն իր համար չստացված եմ համարում»,- Գալիանիի խոսքերն է մեջբերում Football-italia.net-ը: