Ռոմայի կիսապաշտպանը՝ անգլիական գրանդների նշանառության տակ
Իտալական «Ռոմայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը հետաքրքրել է անգլիական ակումբներին,- տեղեկացնում է Football Italia-ն:
21-մյա արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Լիվերպուլը» եւ «Չելսին»:
«Ռոման» կենտրոնական հատվածում խնդիրներ չունի եւ կարող է իրեն թույլ տալ վաճառել 21-ամյա արգենտինացու տրանսֆերն անգլիական ակումբներից մեկին:
Նշենք, որ Պարեդեսն ընթացիկ մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Էմպոլիի» կազմում: