Սուդանում ռազմական ինքնաթիռ է վթարվել
Սուդանում կործանվել է ԱՆ-26 ռազմական-տրանսպորտային ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 5 ուղևորները զոհվել են:
Ինչպես հաղորդում է BBC-ն` խորհրդային արտադրության ինքնաթիռը, որը պատկանում էր Սուդանի բանակին, վթարվել է Հյուսիսային Կորդոֆան նահանգում վայրէջք կատարելիս:
Երկրի զինված ուժերում մասնավորեցրել են, որ ինքնաթիռում 3 սպա և երկու շարքային է գտնվելիս եղել:
Ավիավթարի պատճառը, զինվորականների տվյալներով, տեխնիկական անսարքությունն է եղել, որի բնույթը չի նշվում: