«Իսլամական պետությունը» սկսել է ձկան և ավտոմեքենաների առևտուր անել
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները սկսել են ձկան և մեքենաների առևտուր անել: Այս մասին հաղորդում է Reuters-ը` վկայակոչելով իրաքյան դատական համակարգի պաշտոնյաներին:
«Ահաբեկիչների ֆինանսավորման համակարգը փոփոխության է ենթարկվել` 2 տարի առաջ խալիֆայության հռչակման պահից ի վեր: Երբ բանակը վերահսկողություն է սահմանել մի շարք նավթահանքերում, նրանք նոր միջոցներ են հնարել գումար աշխատելու և իրենց վարձու զինյալներին վճարելու համար», - պատմել է իրաքցի դատավորը:
Նրա տեղեկություններով` իրաքյան լճերում ձկնորսությունն ու մեքենաների վաճառքը, որոնք գնվել էին նախքան ԻՊ-ի տարածքների գրավումը, ամսական միլիոնավոր դոլարի եկամուտ է բերում ահաբեկիչներին: