Եթե բոլոր փոխարինման մնացածները դժգոհեն, հաջողությունների մասին կարելի է մոռանալ. Մյուլեր
Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի որոշումը, ով Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում (0:1) գերմանացուն չի ընդգրկել մեկնարկային կազմում:
«Պահեստայինների նստարանին մնալն ուրախություն չի բերում: Բայց ես փորձում եմ իրավիճակը պրոֆեսիոնալի նման ընդունել: Կարևոր է հասկանալ, թե թիմին ինչ է հարկավոր:
Եթե մեկնարկային կազմում չհայտնված բոլոր ֆուտբոլիստները դժգոհեն, կարելի է մոռանալ մրցաշրջանի հաջող ավարատի մասին»,- ասել է Մյուլերը: