Արդա Թուրանը մտադիր է մնալ Բարսելոնայում
«Բարսելոնայի» կիսապաշտպան Արդա Թուրանը չի մտածում կատալոնական թիմից հեռանալու մասին,- հայտնում է «Marca»-ն:
29-ամյա թուրք ֆուտբոլիստը մերժել է չինական ակումբների գայթակղիչ առաջարկները: Աղբյուրը հաղորդում է, որ Թուրանը մտադրություն ունի հաստատվել «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում:
Հիշեցնենք, որ Թուրանը «Բարսելոնա» է տեղափոխվել 2015 թվականի ամռանը, սակայն ակումբին պատժամիջոցների կիրառման պատճառով խաղալու հնարավորություն է ստացել սույն թվականի սկզբից:
Ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում ընդհանուր առմամբ 22 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: