Ստավանգեր. Արոնյանը առաջին հաղթանակը տարավ
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակվում է Norway Chess 2016 շախմատային գերմրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը:
Այսօր տեղի ունեցած 7-րդ տուրում հայ շախմատիստն ընդհատեց ոչ-ոքիների շարքը, եւ առաջին հաղթանակը տարավ: Արոնյանն առավելության հասավ Ուկրաինան ներկայացնող Պավել Էլյանովի նկատմամբ:
Հիշեցնենք, որ նախորդ 6 տուրերում հայ գրոսմայստերը միայն ոչ-ոքի էր խաղացել:
Այս տուրից հետո Արոնյանն ունի 4 միավոր: