Ուզբեկստանը հայտարարել է, որ Տաշքենդը ի վիճակի է Ռուսաստանի համար փոխարինել Թուրքիային` որպես բանջարեղենի և մրգի մատակարար
Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հայտարարել է, որ Տաշքենդը ի վիճակի է Ռուսաստանի համար փոխարինել Թուրքիային` որպես բանջարեղենի և մրգի մատակարար:
«Ուղիղ կխոսենք. Թուրքիան, ինչպես տեսնում եք, այսօր չի կարող ապահովել և որոշակի պատճառներով կարող է դադարեցնել մատակարարումը: Մի՞թե Ուզբեկստանն ավելի քիչ միրգ ու բանջարեղեն է արտադրում»,- Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ասել է Քարիմովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքում:
Վերջինս նշել է, որ Ուզբեկստանը 2016-ին մտադիր է 4.5 մլն տոննայով ավելացնել բանջարեղենի և մրգերի արտադրությունը: