Ֆալկաոյին հաղորդել են, որ նա պետք է լքի Չելսին
Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Ռադամել Ֆալկաոյին հաղորդել են, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո վերջինս պետք է իր համար նոր ակումբ փնտրի,- վստահեցնում է Daily Mirror-ը:
Ակումբի ներկայացուցիչները հասկացրել են Կոլումբիայի ազգային հավաքականի հարձակվողին, որ չեն պատրաստվում գնել նրա տրանսֆերը:
Այժմ Ֆալկաոյին թույլատրել են բանակցություններ վարել այլ ակումբների հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է իտալական «Ռոման»:
Հավելենք, որ Ֆալկաոն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 10 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: