Գերմանական քաղաքում երթևեկության լույսերը գետնին են տեղադրվել սմարթֆոններից աչք չկտրող անցորդների համար
Գերմանական Աուգսբուրգ քաղաքում բազմաթիվ նախազգուշական միջոցառումներից ու ուշադրության կոչերից հետո նոր` առավել գործնական լուծում են գտել սմարթֆոններից աչքը չկտրող անցորդների անվտանգությունը ապահովելու համար:
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը` քաղաքի իշխանությունները երթևեկությունը կարգավորող լույսեր են տեղադրել մայթերին, որպեսզի դրանք տեսանելի լինեն իրենց հեռախոսներին անդադար նայող անցորդներին:
Այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել մարդկանց անուշադրության պատճառով ստեղծվող լուրջ վթարներից խուսափելու համար: